Մեր մասին

SKALIARI

Սկալիարին իր գործունեությունը սկսել է Հայաստանում, ապա տարածվել դեպի միջազգային շուկաներ՝ մասնավորապես ԱՄՆ, Ռուսաստան և այլ ԱՊՀ երկրներ։ Ընկերության կայացման ընթացքում մեր թիմը ձգտել է դառնալ հայրենական տեքստիլ արդյունաբերության ոլորտի լավագույններից մեկը, և կարելի է ասել, որ մեր ջանքերն արդարացել են։ Այսօր Սկալիարին կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով, որոնք պայմանավորված են բազում գործոններով, ինչպիսիք են արդի տեխնոլոգիաների կիրառումը, բարձրորակ հումքի օգտագործումը, հմուտ և ճկուն կառավարումը, փորձառու մասնագետներից բաղկացած թիմը և այլն։ Ընկերությունը շարունակում է ընդլայնվել և շեշտը դնում է իր արտադրանքը կատարելագործելու և ժամանակակից նորաձևության ստանդարտներին համապատասխանելու վրա։ Սկալիարիի համար խիստ կարևոր է բարձր որակի պահպանումը և հաճախորդի գոհունակությունը։ Մեր հիմնական նպատակը ձեր սպասելիքներն արդարացնելն է։

SKALIARI
SKALIARI
SKALIARI
SKALIARI